Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կիրականացվի թղթային եղանակով .Iravaban.net

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակված և Արդարադատության նախարարության կողմից մշակված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով  հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը: 2024 թ. դեկտեմբերի 4-ին ընդունվել է՝ Այս օրենքների փաթեթով նախատեսվել է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն որոշմամբ: Ո՞ր հարթակի միջոցով է իրականացվելու ՀՀ քաղաքացիների մուտքը թվային համակարգ  «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով: Ի՞նչ արդյունք է ակնկալվում Հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը: Կարևոր Էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ օգտատեր) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկատվական համակարգում խիստ նույնականացման գործընթաց կամ էլեկտրոնային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն պետք է ունենա «Ինտերնետ» ցանցում գործող տվյալ տեղեկատվական համակարգի տեսանելի մասում՝ Ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայություններից օգտվելու համար ՀՀ նույնականացման քարտ ունե

ցող ցանկացած անձ նախ պետք է՝ Հեռախոսաքարտի ստացումը կամ փոխարինումը կամ ներկառուցված թվային մոդուլի (eSIM) ձեռքբերումը պետք է կատարվի այն բջջային կապի օպերատորների գրասենյակներում, որոնց հետ տվյալ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորն ունի կնքված պայմանագիր, և որոնց մասին տվյալներն առկա են հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում: Ի՞նչ պետք է անի օգտատերը բջջային էլեկտրոնային թվային ստորագրության ծառայության հետ համատեղելի շարժական բջջային կապի հեռախոսաքարտը կամ ներկառուցված թվային մոդուլը (eSIM) ստանալուց հետո Օգտատերը պետք է հնարավորություն ունենա առցանց ակտիվացնելու իր բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի պաշտոնական կայքում՝ օգտագործելով թվային խիստ նույնականացման որևէ միջոց: Ի՞նչ է անհրաժեշտ բջջային էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնելու համար Ունենալ բաժանորդային քարտ (Օր.՝ eSIM կամ USIM) և այցելել համապատասխան բջջային օպերատորի գրասենյակ, կամ այն ակտիվացնել առցանց: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ակտիվացնելու համար Եթե բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի լուծումը նախատեսում է նաև ծառայության ոչ առցանց ակտիվացում, ապա օգտատերը կարող է ակտիվացնել ծառայությունը շարժական բջջային կապի համապատասխան օպերատորի գրասենյակում՝ ՀՀ քաղաքացին պետք է ներկայացնի անձնագիրը կամ նույնականացման քարտը։ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ Ի՞նչ է նախատեսված կալանավորվածների և դատապարտյալների համար Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի: Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ օրենսդրությամբ արգելված աշխատանքների: Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին վաճառել՝ Հարկ է նաև նշել, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ նաև՝ Հիմնարկ) անազատության մեջ պահվող անձանց թվում կան անձինք, ովքեր գտնվում են կամ կարող են գտնվել աշխատանքային իրավահարաբերությունների մեջ՝ ներգրավվելով Հիմնարկների տեխնիկատնտեսական կամ այլ աշխատանքներում: Ուստի գործող իրավակարգավորումների պարագայում նրանց հետ ևս անհրաժեշտություն է առաջանալու աշխատանքային պայմանագիրը կնքել թվային համակարգի միջոցով: Ի՞նչ եղանակով են աշխատանքային պայմանագիր կնքելու անազատության մեջ գտնվող անձինք Քանի որ Հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց արգելված է ձեռք բերել կամ ունենալ հեռախոս, բաժանորդային քարտ, համակարգիչ և համացանցին հասանելիություն՝ հարկ է արձանագրել, որ նրանց կողմից Հարթակ մուտք գործելը, ինչպես նաև թվային աշխատանքային պայմանագրի կնքումը բոլոր դեպքերում դառնում է անհնարին: Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջանում նախատեսել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը նաև թղթային եղանակով իրականացնելու հնարավորություն: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Բյուջետային ազդեցություն Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում,-տեղեկացնում է Iravaban.net–ը։



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն