Շուշան Հարությունյան. Խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական ինժեներիայի դաշտից .banks.am

«ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի հարցազրույցը -ին, , , ովքեր սիրված են երիտասարդների կողմից: Չասեմ`ինչ դժվար էր, օրինակ, «ուազիկ»-ներով 60 hոգանոց նկարահանող խմբին սառնամանիքին սարեր բարձրացնելը, գառնուկների «մենեջմենթը», ջրում-ցամաքում նկարելը: Բայց ոչ ոք չէր տրտնջում, ու, հուսամ, կադրով կարողացել ենք փոխանցել այն մաքրամաքուր սերը` սպիտակն ու լազուրը, որը հայրենիքն է. այն ինչի համար արժի պայքարել, պահպանել, ապրեցնել: Ըստ տասնյակ միլիոն դիտումների, մարդկանց արձագանքների, հուսամ (հավատում եմ), որ կարողացել ենք մարդկանց փոխանցել այդ սերը, եւ դրամահավաքը իրոք կհաջողի` օգնելով Սպանդարյանին ու Սյունիքին:  էր` պատկերի, եւ նրանց ճաշակածի համադրմամբ, օրինակ, երեկոյան զգեստով  համտեսելը, կոստյումով ռեստորանում` : Երգերը հատուկ ընտրված են ժողովրդական բանահյուսությունից` «Մարգերի օրորը», «Երեւանում բաղ եմ արել», «Յարս կերթա սիբեխի», «Շատախի սանդի երգը»` բոլորը զարկ տալու երեւակայությանը, տեսնելու, զգալու հարստությունն ու ազնվականությունը հայկական խոհանոցի ու երգի: : Ի դեպ, արդեն ունեցել ենք դեպք, երբ մեզ ճգնաժամային հաղորդակցության համար դիմել են` ԱԲ գրագողությամբ առաջացած խնդրի շրջանակում: Ներմուծող ընկերությունը Հայաստանում իր կողմից ներկայացվող հայտնի բրենդի սոցիալական էջերի վարումը պատվիրակել էր ֆրիլանսերների մի խմբի, վերջիններս էլ ԱԲ-ով գեղեցիկ տեքստեր էին հրապարակել, ինչպես շատերն են անում: Դա շարունակվել էր այնքան, մինչեւ մի օր բրենդի մրցակիցը հենց բրենդին դատի էր տվել` անբարեխիղճ մրցակցության եւ պլագիատի համար: Նախօրեին մի հանրային դասախոսության էի հրավիրված եւ այս թեմայով երկար խոսեցինք: Փորձում էի ուսանողներին փոխանցել, որ ԱԲ-ն ձեր թշնամին չէ, վախենալ պետք չէ: Ձեր թշնամին միջակությունն է:  - Հաղորդակցությունը պիտի ճաշակ ու նախադեպ ձեւավորի՞, թե կոնկրետ խնդիր լուծի, օրինակ, վաճառքի կամ շուկայական առաջխացման: Եվ արդյոք հնարավո՞ր է համատեղումը:- Դեյվիդ Փրելը մի հանճարեղ էսսե է գրել` The Microwave Economy (Միկրոալիքային տնտեսություն), որտեղ ասում է, որ մարդկանց կյանքը լավացել է, որովհետեւ 5 րոպեում կարող ես տաքացնել ու վայելել ամենաբարդ ռեստորանային ուտեստը, չծախսես դրա համար մեծ գումար ու ժամանակ: Եվ իրոք: Այսօր ողջ ռեսուրսն ու էներգիան կենտրոնացած է աշխարհն ավելի «էժան» դարձնելու համար` ավելի «ֆունկցիոնալի» փոխարեն, կամ ավելի « տարբերվող» դարձնելու` ավելի «իմաստալիցի» փոխարեն: Առաջընթացի անվան տակ հնաբանություններ են համարվում արվեստը, պոեզիան, ռիթմը: Գեղեցկությունը համարվում է իռացիոնալ, ոչ չափելի: Բիզնեսները ուզում են թվերով խոսել:  «Ինձ տարբերություն չկա էկրանին շան արտաթորանք ցույց կտաք, թե ինչ. կարեւորը, որ վաճառքներ լինեն». ինձ մի անգամ ասել է հայտնի բիզնեսմեններից մեկը` իր մարքեթինգային խնդիրը ձեւակերպելիս: Ես համարեցի, որ ինքը արդյունքի տերն է, մեր խնդիրն է` իր ձեւակերպած խնդիրը լուծելով թույլ չտալ, որ «արտաթորանքը» ներկայացվի որպես արշավ: Մեր մասնագիտական պարտավորությունն է մտածել կադրի կամ պատմության հետեւանքի մասին, արժեւորել մարդուն, ոգեշնչել, իմաստավորել: Երբեք բիզնեսը չի ասելու` եկեք էսթետիկական բաներ անենք, ուրախանանք, ու այսքանով ավարտենք մեր գործունեությունը:  Կարճամիտ բ

Շուշան Հարությունյան. Խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական...

իզնեսները վաճառքներ են ուզում, ռազմավարական մտածող բիզնեսները ցանկանում են կենսունակ գաղափարներ, պատմություններ ու իդեալներ ստեղծել` բիզնեսի շարունակականության համար: ԱքսելՄոնդրիանում մենք փորձում ենք համբերատար լինել եւ ճանապարհ անցնել այն բիզնեսների հետ, ովքեր խաղում են ոչ թե մեկ գոլ խփելու, այլ առաջնությունում նորից ու նորից հաղթելու համար: - Քանի որ տարին ավարտվում է, չեմ կարող չտալ ավանդական հարցը՝ ինչպե՞ս եք «տարին փակում»: Որո՞նք եք համարում 2025-ի հիմնական ձեռքբերումները եւ որոնք են 2026-ի համար նախանշված ծրագրերը:- Գրեթե միշտ ասում ենք՝ «այս տարի ամենածանր էր»: Հետո գալիս է հաջորդ տարին ու նորից տարեվերջին ասում ենք, որ այդ տարի ամենածանրն էր: 2025-ի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ողջ մնացինք (ծիծաղում է-խմբ.): 21 բարդ նախագիծ ենք իրականացրել մեկ տարում. մեզ հանգիստ է պետք եւ 2026-ի համար` առողջություն: Երեք pro bono նախագծեր ունենք 2026-ին. Տիրոջից ուժ ու հաստատակամություն եմ խնդրում, որ կարողանանք կյանքի կոչել: Շուշան Հարությունյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Շուշան Հարությունյան. Խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական...



ԼՐԱՀՈՍ