«Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ» ՝ Երևանի հ.86 մսուր-մանկապարտեզում
Վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզներից է, որտեղ բարեկարգվել է նաև բակը՝ երեխաների համար ստեղծելով անվտանգ ու հարմարավետ միջավայր։ Հիմնանորոգումից հետո շուրջ 250 երեխայի համար ձևավորվել է բարեկարգ և ժամանակակից կրթական միջավայր։ Մանկապարտեզը համալրվել է նոր կոշտ, փափուկ և մարզական գույքով, զարգացնող խաղերով և դիդակտիկ պարագաներով։ Գործում է նաև երկարօրյա խումբ, անցկացվում են ռոբոտաշինության դասընթացներ՝ նպաստելով երեխաների մտա
ծողության և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ» փորձնական ծրագիրը, որի համար անհրաժեշտ գույքը տրամադրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Տարիքային խմբում առկա է շուրջ 49 հերթագրված երեխա: