ՀԲ-ն Հայաստանին $250 միլիոն կտրամադրի բնակարանային աջակցության եւ հիփոթեքային շուկայի զարգացման համար .banks.am
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է $250 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։ )՝ $24.4 միլիոնի չափով, եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ $10 միլիոնի չափով։«Այս ծրագր
ի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունը այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։Նշվում է, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրը վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականի եւ հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքի ձեռք բերել մշտական բնա
կարան։