Սոցիալապես անապահով ընտանիքի ո՞ր անդամները կստանան առողջության ապահովագրություն .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայում՝ E-draft հարթակում հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը։ Առողջապահությամն նախարարության կողմից առաջարկվող նախագծով կարգավորվում են անապահով ընտանիքների անդամների՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Հիմնավորմամբ նշվում է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի պահանջից, համաձայն որի առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով: Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա: Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների՝ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ է սահմանել անապահով ընտանիքների շրջանակը և այդ ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները: Ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու իրավունքից պետք է օգտվեն անապահովության գնահատման նոր և գործող համակարգերի հիման վրա սոցիալապես անապահով ճանաչված համապատասխան միավոր կամ շեմ ունեցող ընտանիք
ների անդամները: Նախագծով առաջարկվում է՝ 1․ Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածել 2. Սահմանել շահառուների տվյալների փոխանակման կարգ՝ հաշվի առնելով անապահովության գնահատման գործող և նոր համակարգերի առանձնահատկությունները: Անապահով ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության կ տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով։ Ընտանիքի անդամի նույնականացման համար կիրառվում են հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը)։ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունմամբ սոցիալապես անապահով ճանաչված շուրջ 60000 ընտանիքների անդամներ կօգտվեն առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքից: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։