Խմելու ջուր, կաթ, մրգեր՝ ի՞նչ է թույլատրված մանկապարտեզներում 2026թ.-ի հունվարի 1-ից .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը գործում է արդեն մեկ շաբաթ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Նոր կարգավորումը սահմանում է խիստ պահանջներ մանկապարտեզներում երեխաների սնուցմանը՝ թույլատրելով միայն առողջ և անվտանգ սննդամթերքերը։ Ըմպելիքների թույլատրված ցանկը Հրամանի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ մանկապարտեզներում երեխաներին պետք է տրամադրվեն հետևյալ ըմպելիքները՝ Խմելու ջուր՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունով սահմանված է՝ խմելու ջուր՝ մշտապես։ Սա նշանակում է, որ ջուրը պետք է անընդհատ հասանելի լինի երեխաներին։ Կաթ՝ 18-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունով և 4-րդ ենթակետի «բ» պարբերությունով սահմանված է՝ Մրգային և բանջարեղենային ըմպելիքներ՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունով սահմանված է՝ մրգային կամ բանջարեղենային հյութ կամ կոմպոտ՝ սեզոնային մրգերով, հատապտուղներով, չորամրգերով (ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ կամ մեղրի)։ Կաթնային ըմպելիքներ՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունով սահմանված է՝ պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ)։ Կակաո՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունով սահմանված է՝ կակաո (ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ)։ Միրգ և բանջարեղեն՝ ամեն օր պարտադիր 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ճաշացուցակում ներառվում են՝ Բանջարեղեն՝ Միրգ՝ Կաթ և կաթնամթերք 18-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է՝ Կաթ և կաթնաթթվային մթերք՝ Պանիր՝ Կաթնաշոռ՝ 33-րդ կետի 12-րդ ենթակետով հստակեցված է՝ կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո՝ թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով։ Սպիտակուցի աղբյուրներ՝ միս, ձուկ, ձու, լոբազգիներ 18-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է՝ Հաց և ամբողջահատիկ սնունդ 18-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված է՝ Հաց՝ Ամբողջահատիկ պարունակող սնունդ՝ Խմոր
եղեն՝ 18-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունով՝ խմորեղեն (ոչ կրեմային)՝ առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական։ Թույլատրված խորտիկներ 18-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունով սահմանված է՝ որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման։ Նույն կետի «դ» պարբերությունով թույլատրվում են յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդեր, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ։ Պատրաստման թույլատրված եղանակները 25-րդ կետով սահմանված է՝ խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները։ Սա նշանակում է, որ մանկապարտեզներում թույլատրված են՝ Շաքարի սահմանափակում ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի ընդհանուր էներգիայի, Աղի օգտագործում 33-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված է՝ օգտագործվում է միայն յոդացված աղ։ 18-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերություններով սահմանված է՝ Օրական սնուցման ռեժիմը Սննդանյութերի հավասարակշռությունը 5-րդ կետով սահմանված է հավասարակշռված սնուցման հիմնական սկզբունքը՝ Ածխաջրեր՝ ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի։ Ճարպեր՝ Սպիտակուցներ՝ Վիտամիններ և հանքային նյութեր 4-րդ կետի համաձայն՝ հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար սահմանված են սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը։ Ճաշացուցակը կազմվելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը։ Նոր նորմատիվը փոխարինում է 2013 թվականից գործող կարգավորմանը և արտացոլում է երեխաների առողջ սնուցման արդի գիտական մոտեցումները։ Կարգավորումը պարտադիր է բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։