Ո՞ր շահառուների ապահովագրության գումարի ո՞ր մասն է փոխհատուցում պետությունը և ո՞րը քաղաքացին վճարում .Iravaban.net
Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը անկախ աշխատավարձից նույնն է բոլորի համար, սակայն վճարման կարգն ու պետության կողմից փոխհատուցման բաժինը կախված է աշխատավարձի չափից։ Եթե ձեր աշխատավարձը ներառյալ հարկերը կազմում է 2000,001-ից 500 հազար դրամ, ապա առողջության ապահովագրության ամսական 10800 դրամը կփոխանցվի հետևյալ կերպ: Զինապա հիմնադրամին հատկացվող 5500 դրամի փոխարեն կհատկացվի 1000 դրամ։ 4500-ը կուղղվի ապահովագրության հիմնադրամին, իսկ 6000-ը փոխանցվի պետական բյուջեից, փաստացի այս խմբի քաղաքացու աշխատավարձից կպահվի ամսական 300 դրամ: Եթե 200000 մեկ դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին սոցփաթեթի շահառու է, այդ դեպքում ևս զինապահ հիմնադրամին հատկացվող 5500-ից 4500 դրամը կհատկացվի ապահովագրավճարին, իսկ 6
000-ը շահառուն կարող է վճարել իր սոցփաթեթի գումարից։ 500,001 մինչև 1 միլիոն դրամ ստացող քաղաքացիների կողմից Զինապահ հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500-ն ուղղվելու է ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300-ը պահվելու է աշխատավարձից, բայց 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ։ 1 միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կշարունակեն զինապահ հիմնադրամին հատկացնել 15000 դրամ, ամսական 10800 դրամ ապահովագրավճարը նրանք ամբողջովին վճարելու են, բայց հաջորդ տարի կարող են սոցկրեդիտի վերադարձով յուրաքանչյուր վճարված ամսվա համար 4000-ական դրամ հետ ստանալ։ Անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնց տարեկան շրջանառությունը 2.400.001 և ավելի դրամ է, մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հաշվետվություն և ապահովագրության տարեկան վճարը: