ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է .banks.am
Գործունեության 5 տարի, 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ․ հունվարի 27-ին տեղի կունենա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված վերջինիս 5-ամյա գործունեությանը։ , անցկացվելու է Դվին Մյուզիք Հոլում, ժամը 19։00-ին։ Միջոցառման ողջ հասույթն այս անգամ եւս ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու հանդիսացող շուրջ 100 պատերազմի մասնակից ուսանողների 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ
կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։ Երեկոն կմեկնարկի հիմնադրամի 5-ամյա գործունեության ամփոփմամբ, որից հետո պատերազմի մասնակից հիմնադրամի շահառուները կներկայացնեն կյանքը վերագտնելու իրենց պատմությունները Պեչա-Կուչա (ճապոներենից թարգմանությամբ՝ ասել-խոսել) ձեւաչափով։ Երեկոյի համերգային հատվածում հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի եւ Մաշա Մնջոյանի անզուգական կատարումներով։ Ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ «4090 Բարեգործական» հիմնադրամի կարգախոսներում արտահայտված է վերելքի գաղափարը՝ «Բարձրանում ենք միասին» եւ «Նվաճենք բարձունքը կրթությամբ», ինչը լիովին համահունչ էր այս տարիների ընթացքում մեր հերոս տղաներին ոտքի կանգնեցնելուն ուղղված երկու կառույցների միջեւ ռազմավարական համագործակցությանը։ԱրարատԲա
նկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: