Կառավարությունն առաջարկում է կատարելագործել հանրության գերակա շահ ճանաչելուն առնչվող օրենսդրությունը
Առաջարկում ենք նախատեսել, որ գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներն ավելի հիմնավորված լինեն, ինչպես նաեւ նախագծերը մինչեւ ընդունվելը պետք է անցնեն հանրային քննարկման հատուկ ընթացակարգ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ գործող օրենքի վերաբերյալ տեղի են ունեցել տարբեր քննարկումներ պետական մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրներն ու փորձ է արվել օրենսդրական ճանապարհով դրանց լուծումներ տալ: Օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսվում է խրախուսական գործիքակազմ՝ կամավոր օտարման դեպքում սեփականատերերը կարող են ակնկալել շուկայական արժեքից բացի մինչեւ 30 տոկոս փոխհատուցում: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային եւ դատավարական ընթացակարգերը: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադաս
ային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի հերթական նիստում: