Ռուսաստանում ուժի մեջ է մտել վճարումների QR կոդերի անվտանգության ստանդարտը .banks.am
Փետրվարի 17-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Բանկի ստանդարտը, որը կբարձրացնի QR կոդերի օգտագործմամբ գործարքների անվտանգությունը։Ֆինանսական կազմակերպությունները եւ այլ ոլորտների ընկերությունները, որոնք օգտագործում են QR կոդը վճարում
ների եւ փոխանցումների համար, այս կանոնակարգի հիման վրա կարող են մշակել ներքին պաշտպանության միջոցներ։«Փաստաթղթում՝ կախված QR կոդերի տեսակներից, համակարգված են սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ գործարքի յուրաքանչյուր փուլում, ինչպես նաեւ ներկայացված են այդ սպառնալիքներից պաշտպանվելու տիպային եղանակները: QR կոդով բանկոմատից գումար մուտքագրելու եւ հանելու համար նույնպես նախատ
եսված են առանձին պաշտպանության միջոցներ», - ասված է ՌԴ ԿԲ հաղորդագրությունում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`