Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը .banks.am
Արմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։Ինչպես նշել են բանկում, գրանցվել է մեծ պահանջարկ թե ֆիզիկական անձ, թե հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների կողմից: ԿԲ կողմից վերահս
կվող ոչ բանկային ֆինանսական նոր կազմակերպության՝ նման հաջող մուտքը կապիտալի շուկա կարեւոր իրադարձություն է ոչ միայն ընկերության հեղինակության ու ֆինանսների կազմակերպման տեսանկյունից, այլեւ ներդրողների համար, ովքեր հասանելիություն են ստանում նոր, վստահելի ներդրումային գործիքի:Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝ - Ընդհանուր ծավալ՝ 1 մլրդ ՀՀ դրամ- Արժեկտրոն՝ 12%- Ժամկետ՝ 36 ամիս- Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակայինՊարտատոմսերը սահմանված կարգով ներկայացվելու են Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար։Կոնվերս Բանկը եւ Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։