🎥 Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր

Փետրվարի 2-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պահեստավորում և իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ և գունավոր խմիչքներ։Ժամը 13.40-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Բյուիկ» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։Զննությամբ տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեծ քանակի կեղծ խմիչք՝ 492 հատ մեկլիտրանոց թանկարժեք օղի, 942 շիշ կեսլիտրանո

ց կոնյակ և օղի, նաև 10 լիտր սպիրտ, 200 լիտրանոց երեք տարա՝ պատրաստի օղիով, դատարկ շշեր, պիտակներ, 5 արկղ խցան, օղի պատրաստելու համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։Նախաքննության ընթացքում տղամարդը պետությանը պատճառած վնասից վճարվել է 2 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ