IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում .banks.am

IDBank-ն ներկայացուցչություն է բացել Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում: :IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ IDBank-ը շարունակաբար ներդրումներ է իրականացնում իր հաճախորդների հարմարավետությունն ու ֆինանսական պահանջները բավարարելու համար։ «Մենք ուսումնասիրեցինք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների պահանջները եւ եկանք եզրակացության, որ մեր IDBank-ի ծառայությունների մասին անհրաժեշտ է պատմել այստեղ՝ Կալիֆորնիայում, քանի որ մեր հայրենակիցներից շատերն, օրինակ, ուզում են բ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի...

անկի ֆինանսավորմամբ բնակարան գնել Հայաստանում, սակայն չգիտեն, թե ինչ պայմաններում են գործում կամ ինչպես կարող են դիմել։ Մեզ հետ կապվելով՝ նրանք կստանան առաջնային անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հետագա քայլերն արդեն կարող են իրականացնել IDBank-ի կայքի միջոցով՝ հեռավար», - ասել է Լիդա Սաֆարյանը:IDBank-ի ներկայացուցչության հետ կարելի է կապվել +1-559-599-3333 հեռախոսահամարով: Ներկայացուցչությունը գտնվում է Գլենդել քաղաքի սրտում, եւ առաջնային զանգ զանգից հետո արդեն Ձեզ համար ըստ անհրաժեշտության կնշանակվի հանդիպում հենց գրասենյակում։«Այսպիսով, IDBank-ը, հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի, ընդլայնվում է նաեւ արտերկրում, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի՝ միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:IDBank-ի ներկայացուցչությունը ԱՄՆ-ում չի տրամադրում բանկային ծառայություններ եւ չի իրականացնում հաճախորդների սպասարկում։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի...



ԼՐԱՀՈՍ