2025 թվականին ներդրումները ֆինտեխում վերականգնվել են .banks.am

Երեք տարվա անկումից հետո, համաշխարհային ֆինտեխ շուկան 2025 թվականին անցել է շրջադարձային կետը. ներդրումների ծավալը հասել է $116 միլիարդի՝ 2024 թվականի $95.5 միլիարդի համեմատ, ասվում է KPMG-ի «Ֆինտեխի զարկը» զեկույցում։Գլոբալ M&A գործարքների արժեքը կազմել է $55.4 միլիարդ։ Մեծ մասը բաժին է ընկել ԱՄՆ-ին ($27.5 միլիարդ) եւ EMEA տարածաշրջանին ($11 միլիարդ)։ Վենչուրային ներդրումները հասել են $56.7 միլիարդի։2025 թվականին թվային ակտիվների հիմնական ուղղությունն էր ներդրողների համար։ Աճել են ներդրումները թվային ակտիվների վրա կենտրոնացած

ստարտափներում՝ 2024 թվականի $11.2 միլիարդից՝ մինչեւ $19.1 միլիարդ 2025 թվականին։Արհեստական բանականության ոլորտում ներդրումները 2025 թվականին կազմել են $16.8 միլիարդ։Վճարումների ոլորտում ներդրումների ծավալները կայուն են մնացել՝ կազմելով $19.2 միլիարդ՝ 2024 թվականի $20.4 միլիարդի համեմատ։ Ներդրողների հետաքրքրությունը հատկապես մեծ է B2B վճարային ենթակառուցվածքների, իրական ժամանակում վճարումների եւ զարգացող շուկաների ոլորտում, որտեղ թվային վճարումների ներդրումը շարունակում է արագանալ։ «Ֆինտեխ» բա

ժնի գործընկեր` 



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ