Զինվորականներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։ Ծրագրի նպատակն է կարճաժամկետ ժամանակահատվածում, փուլային տարբերակով լուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված բոլոր Շահառուների բնակարանային խնդիրները՝ սոցիալ-կենցաղային բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով ապահովելով վերջիններիս արժանավայել կեցությունը Հայաստանի Հանրապետությունում։ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ Ծրագրի շրջանակներում որպես աջակցություն տրամադրվում է բնակարանի գնման վկայագիր` որը Շահառուի կողմից կարող է իրացվել հետևյալ ուղղություններից որևէ մեկով՝ Ծրագրի իմաստով Շահառու են համարվում անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն չստացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն ընտանիքները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն կամ 2018 թվականի փետրվարի 4-ի N 1419-Ն որոշումներով սահմանված կարգերի համաձայն իրականացված վարչարարության արդյունքում ընդունված դրական եզրակացության հիման վրա արձակվել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաման, բացառությամբ՝ երբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն կարգի 5-րդ կետում նշված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված վարչարարության արդյունքում Շահառուի և համապատասխան հանձնաժողովի նախագահի հետ կնքվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր և բնակարանի գնման վկայագիրը դեռևս սահմանված կարգով մարված չէ: Շահառուն սույն ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։ Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով. 2) կանխավճարի չափը կազմում է հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տարածության ձեռքբերման պայմանագրում նշված, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման վկայագրում նշված գումարի 10 տոկոսը. 3) հիփոթեքային վարկը տրամադրվում է ծրագրի շրջանակներում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից. 4) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է. 5) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով. 6) կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝ 7) անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 18 ամսվա ընթացքում։ Ընդ որում՝ մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման, և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով: 8․ Աջակցության չափը որոշվում է աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացու-թյան ընդունման օրվա դրությամբ շահառուների քանակից (ընտանիքի կազմից) և հասանելիք սենյակների թվից` ելնելով աջակցություն տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ բնակարանների ձևավորված շուկայական միջին գնից` սույն կարգի 5-րդ կետում նշվածՀայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով: 9․ Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է առնվազն 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝ 10․ Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխություն
ը կարող է իրականացվել տարեկան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։ 11․ Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվողբնակարանի գնման վկայագրի արժեքումկարող է ներառվել նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված՝ առնվազն 400 քմ մակերեսով և սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխանող հողամասի ձեռքբերման արժեքը, բայց ոչ ավելի, քան 3 մլն դրամի չափով։ 12․ Եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով բնակարանի գնման վկայագրի իրացման և սույն հավելվածի 12-րդ կետում նշված հողամասի ձեռքբերման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝ Անցկացման ժամկետները և կարգը Ծրագիրն իրականացվելու է հինգ տարվա ընթացքում (2027-2031թթ.)՝ հինգ փուլով։ Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է՝ Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2028 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝ Ծրագրի երրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2029 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝ Ծրագրի չորրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2030 թվականի հունվարի 1-ը և ընդգրկումէ՝ Ծրագրի հինգերորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2031 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝