S&P. Հայաստանի բանկային հատվածը մնում է կայուն .banks.am
S&P Global Ratings գործակալությունը հայտնել է, որ «չնայած վարկավորման աճի շատ բարձր տեմպերին, Հայաստանի բանկային հատվածը մնում է կայուն՝ հենվելով ուժեղ կապիտալացման եւ բարձր շահութաբերության վրա»։S&P Global Ratings գործակալությունը Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը «կայուն»-ից փոխել է «դրական»-ի՝ հաստատելով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «BB-/B» մակարդակում։«Ներկա պահին մենք Հայաստանի ֆինանսական կայունությանն առնչվող ռիսկերը գնահատում ենք որպես զուսպ։ Բանկային հատվածը մնում է լավ կապիտալացված եւ բարձր շահութաբեր՝ զուտ տոկոսային եկամտի բարձր մակարդակի աջակցությամբ։ Վարկավորման աճի տեմպերը տարեկան կտրվածքով գերազանցում են 20%-ը՝ հիմնականում սպառողական եւ հիփոթեքային վարկավորման հաշվին։Հիփոթեքային տոկոսների հարկային նվազեցումների աստիճանական վերացումը եւ մակրոպրուդենցիալ խստացման միջոցները սկսել են զսպել բնակարանային շուկայի պահանջարկը՝ հատկապես Երեւանում։ Բանկեր
ի ակտիվների եւ պասիվների դոլարայնացումը վերջին տարիներին նվազման միտում է ցուցաբերում. ներկայում արտարժույթով արտահայտված է ներքին ավանդների եւ վարկերի մոտ մեկ երրորդը»,- նշել է գործակալությունը։«Բանկային հատվածի մասնաբաժինը կարճաժամկետ արտաքին պարտքի ծավալում (հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդները) կազմում է համեմատաբար մեծ ցուցանիշ՝ $ 3,3 մլրդ։ Ակնկալում ենք, որ մինչեւ 2029 թ. պահուստները կցուցաբերեն ավելի չափավոր աճ՝ տարեկան մոտ 5%-»,- ասված է S&P Global Ratings-ի զեկույցում։