Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Հայաստանն առաջին անգամ ընդունում է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է համալիր՝ տեղում ծանոթանալու նախապատրաստական վերջին աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքր

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առա...

քրվել է աշխատանքների ընթացքով՝ ընդգծելով դրանք հավուր պատշաճի և կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը: Առաջնության նախընթաց օրը համալիրում իրականացվել են կահավորման վերջին շտկումները, բացման արարողության շրջանակում մշակութային միջոցառման փորձերը, փորձարկվել են լուսաձայնային սարքավորումները: Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ Մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։ Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առա...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ