Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում: Հայաստանի հավաքականը Ալբանիայի

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վեր...

դեմ խաղին մասնակցել է Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկված են եղել նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։ Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջին տեղում` Ալբանիան:

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վեր...



ԼՐԱՀՈՍ