ՀԲՄ. Քարտային վճարումներ ՊՈՍ տերմինալներով․ ուժի մեջ են նոր սահմանաչափերը .banks.am

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թ

վականի մարտի 1-ից մինչեւ 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր՝•    ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%,•    VISA եւ MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։Ինչպես նշել են Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ), գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ եւ անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ եւ վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվա

րող սուբյեկտներից ավել գանձված գումարները։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ