ԻՐԱԶԵԿՈՒՄ․ փոփոխություններ՝ դպրոցներում սովորողների ընդունման և տեղափոխման ընթացակարգերում .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք հստակեցնում են սովորողների ընդունման և տեղափոխման ընթացակարգերը հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները Գործող կարգով սահմանված է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունման և տեղափոխման ընդհանուր ընթացակարգ, որը հիմնականում հիմնված է ուսումնական հաստատությունների լիցենզավորված սահմանային տեղերի վրա։ Միևնույն ժամանակ, գործող կարգավորումները չեն ներառում հատուկ մեխանիզմներ՝ ուղղված ընտանիքներում կրթության կազմակերպման առանձնահատկություններին, մասնավորապես՝ • նույն ընտանիքի մի քանի երեխաների նույն ուսումնական հաստատությունում ուսուցման ապահովումը, • երկյակների, եռյակների և բազմազավակ ընտանիքների երեխաների միաժամանակյա ընդունումը կամ տեղափոխումը, • այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողների ընդունման ամբողջական և հստակ ընթացակարգը։ Գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաների մի մասը մերժվում է՝ սահմանային տեղերի բացակայության պատճառաբանությամբ, ինչի հետևանքով ընտանիքի անդամները ստիպված են սովորել տարբեր ուսումնական հաստատություններում։ Նման իրավիճակները առաջացնում են սոցիալական, հոգեբանական և կազմակերպչական խնդիրներ, ազդում են սովորողների հարմարվողականության, կրթության շարունակականության և ծնողների վստահության վրա կրթական համակարգի նկատմամբ։ Միաժամանակ, այլ երկրում ուսումնառություն իրականացրած և Հայաստան վերադարձած սովորողների մասով գործող կարգը չի սահմանում փաստաթղթերի ներկայացման և ուսումնական առաջադիմության գնահատման հստակ պահանջներ, ինչը հանգեցնում է անհամաչափ կիրառության և իրավական անորոշության։ Տասներորդ դասարան ընդունվող սովորողների համար հայտագրման գործընթացը մինչ այժմ իրականացվել է ոչ համակարգային և մասամբ հայեցողական ձևով, ինչը ստեղծում էր իրավական անորոշություն և կազմակերպչական խնդիրներ։ Նշված խնդիրների կարգավորումը ներկայումս մեծ մասամբ թողնված է ուսումնական հաստատությունների հայեցողությանը, ինչի հետևանքով ձևավորվում են տարբերակված մոտեցումներ՝ խախտելով կրթության մատչելիության և հավասարության սկզբունքները։ Այս փաստարկներն ընդգծում են անհրաժեշտությունը կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հստակեցնելով հայտագրման, ընդունման, առաջնահերթությունների և տեղափոխման կարգը, ինչպես նաև ստեղծելով մասնագիտական գնահատման հիման վրա ուսուցման շարունակականությունը ապահովող մեխանիզմներ։ Ո՞րն է կարգավորման նպատակը և բնույթը Նախագծի նպատակն է հստակեցնել և լրացնել սովորողների ընդունման և տեղափոխման կարգավորումները՝ Նախագիծը ունի կարգավորող և հստակեցնող բնույթ և ուղղված է գործող կարգի բացերի լրացմանը՝ առանց կրթական գործընթացի ընդհանուր կառուցվածքը փոխելու։ Նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակությունը Նախագծով առաջարկվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք հստակեցնում են սովորողների ընդունման և տեղափոխման ընթացակարգերը հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Այս փոփոխությունների արդյունքում ստեղծվում է միասնական, համակարգված և թվային գործիքների կիրառմամբ հստակեցված մեխանիզմ, որը գործում է առաջին դասարանից և ապահովում է ընդունման գործընթացի կարգավորվածություն և կրթության շարունակականության ապահովում։ Ի՞նչ արդյունք է ակնկալվում  Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է՝  Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»  բաժնի 1-ին՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց  գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձ

եռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:», 2-րդ՝ «Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:» պարբերություններից, «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 01 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:», «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 5-րդ՝ «Ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը և գործողությունների շրջանակը» գլխի 80-րդ՝ «Համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն հանրապետության ողջ տարածքում» կետի 3-րդ՝ «Այս ուղղությամբ  քաղաքականությունների ու գործողությունների շրջանակը ներառում է կրթության կազմակերպման սովորողակենտրոն մեխանիզմների ընդլայնում.» բ) ենթակետի՝ «պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց կրթական համակարգ վերաներառման մեխանիզմների գործարկում» և 86-րդ կետի՝ «Ծրագրի իրականացումը կապահովի 2030թ. հետևյալ արդյունքային շրջանակը.» է) ենթակետի՝ «ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից» սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից: Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և հրամանի ուժի մեջ մտնելու պահին մեկնարկած առաջին և տասներորդ դասարանների ընդունելության գործընթացները շարունակվում են նախկին իրավակարգավորմամբ:



ԼՐԱՀՈՍ