Արմեն Բաբալարյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ, Մալխաս Ամոյանը՝ լավագույն ըմբիշ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ: Որոշումները կայացվել են օրերս Ալբանիայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում: Ապրիլի 20-ից հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ են մտնելու Ալբանիայում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը: 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից և մրցելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Ստեֆանսկիի հետ: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից ու մրցելու է Իտալիայի ներկայացուցիչ Թոմասո Բոսիի հետ: 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից և մրցելու է Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Առնոյի հետ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից ու մրցելու է Ալ Օբաիդի Ակեր Շմիդ-Անդրեաս Վետշի զույգի հաղթողի հե
տ: 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից և մրցելու է Շվեդիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Դալենի հետ: 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից ու մրցելու է Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆի հետ: 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից և մրցելու է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսելու է սկսելու է 1/8 եզրափակչից և մրցելու է Տուրփալ Բիսուլտանով-Մատեյ Մանդիչ զույգի հաղթողի հետ: 97 կգ քաշային Հայկ Խլոյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից և մրցելու է Ալեքս Շոկեի հետ: 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը պայքարելու է 1/8 եզրափակչից և մրցելու է Ռիզա Կայալփի հետ: