Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը դարձյալ 8 միավոր է վաստակել և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում Արսեն Դավթյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման: Եվրոպայի անհատական առաջնության չ
եմպիոն է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները. Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր, Արսեն Դավթյան՝ 8 միավոր, Էմին Օհանյան՝ 7.5 միավոր, Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր, Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր, Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր, Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր, Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր, Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր, Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր, Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր, Մար
իամ Մկրտչյան՝ 6.5 միավոր, Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր: