Հերքում
Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտա
րկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող տեղեկատվությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողակ
ան է լինելու յուրաքանչյուր ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողության բացահայտման հարցում: