Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը հուշագիր են ստորագրել .banks.am

Բաքվում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի Կենտրոնական բանկի եւ Վրաստանի Ազգային բանկի միջեւ։«Ուրախ էինք ընդունել Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Տուրնավայի գլխավորած պատվիրակու

թյանը։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության ներկա վիճակը եւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Հուշագիրը կնպաստի կենտրոնական բանկերի միջեւ գործընկերության զարգացմանը եւ մեր երկրների ֆինանսական հատվածների ամրապնդմանը: Վստահ ենք, որ համագործակցությունը երկարաժամկետ եւ հաջող կլինի»,- ասել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քյազիմովը։



ԼՐԱՀՈՍ