Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ուսանողների հետ

«Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կազմված է 14 կետից: Դրա նկարագրության հիման վրա տարբեր ուղղություններով  կազմվում է թե' ներքին, թե' արտաքին քաղաքականության ռազմավարությունը. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում փորձաշրջան անցնող ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ մարտի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության օրակարգում է սահմանազատման եւ սահմանագծման հարցը: Նա կարեւորել է ժողովրդի անվտանգության, բարեկեցության, հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, տարբեր երկրների հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը: Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորությանը` Արթուր Հովհաննիսյ

անը տեղեկացրել է, որ խնդիրը բարձրաձայնվում է բոլոր միջազգային հարթակներում: Հանդիպման ընթացքում խմբակցության քատուղարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ներքին քաղաքական խնդիրներին: Նոր սահմանադրություն ունենալու հարցին անդրադառնալով` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն իշխանության օրակարգում է եղել դեռեւս 2018 թվականի հեղափոխությունից հետո: Նա հավելել է, որ նոր սահմանադրություն ունենալու հարցը չպետք է կապել Ադրբեջանի նախագահի պահանջի հետ:  



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն