Թալինի համայնքային ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել

Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս Թալին-Թաթուլ ճանապարհին ստուգել են «ՎԱԶ-2106» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայում հայտնաբերել են «Իժ-27» և «Իժ-18» մոդելի որսորդական ողորկափող երկու հրացան, 12 մմ տրամաչափի 19 փամփուշտ և տափաստանային 19 արտույտ, որոնց որսն արգելված է:Պարզվել է, որ 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ են:Վարորդը հայտնել է, որ հրացանները պատկանում են հանգուցյալ պապին, որոնց համար չունի համապատասխան փաստաթղթեր, իսկ արտույտներին ինքն է որսացել:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մ

եղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն

Տեղեկատվություն