🎥 Հարմարավետ ու ժամանակակից. մետրոպոլիտենն աստիճանաբար փոխվում է

Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է  շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ,  825 վոլտ մալուխն

երի միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմվել է 47 միլիոն դրամ։  Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են,  ներդրվել է 290 միլիոն դրամ։ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։  «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն  «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:  



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ