45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մարտի 21-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղանիստ գյուղի բնակիչ 45-֊ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում ապօրինի հրազեն է պահում:Իրացնելով ստացված տեղեկությունը Արթիկի համայնքային ոստիկանները մեկնել են Գեղանիստ:Բացատրական աշխատանքի արդյունքում 45-ամյա տղամարդը ավտոտնակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադր

վողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ