Սարգիս Ադամյանը Յան Ռեգենսբուրգ վերադարձից հետո առաջին խաղում գոլային փոխանցում է կատարել .armsport.am
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, որը հունվարի սկզբին վերադարձել է գերմանական «Յան Ռեգենսբուրգ», այսօր իր թիմի կազմում մասնակցել է ընկերական խաղի և դարձել գոլային փոխանցման հեղինակ: «Յան Ռեգենսբուրգը» մրցել է «SpVgg Ունտերհախինգ» ակումբի հետ և 4-1 հաշվով հաղթանակ է տարել։
Սարգիս Ադամյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 60 րոպե։
Թիմերը խաղացել են երեք խաղակես՝ երկու 45 և մեկ 30 րոպե։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։