Սա շատ լավ նորություն է. Պեդրին՝ Օլմոյի և Վիկտորի գրանցման մասին .armsport.am

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Դանիել Օլմոյի և հարձակվող Պաու Վիկտորի գրանցումը Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչից առաջ տված նախախաղային ասուլիսում, որը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին։

«Սա շատ լավ նորություն է։ Այս իրավիճակը շատ դժվար էր, ես փորձում էի մխիթարել Դանիելին, քանի որ մենք ուտում ենք մի սեղանի շուրջ, և շատ դժվար է հասկանալ, որ դու չես կարողանա խաղալ։

Ես շատ ուրախ եմ նրա և Պաուի [Վիկտորի] համար, նրանք մեծ օգուտ կբերեն ակումբին»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում AS-ը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ