2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկում

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2026-2028թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ: Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև. Քննարկումներին հրավիրվում են մասնակցելու վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը veronika.khorasanyan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի/մասնակիցների անուն, ազգանունը կամ զանգահարել 010-599-671 հեռախոսահամարով։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։ ԿԳՄՍ նախարարության 2026-2028 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության կայքում՝ https://escs.am/am/news/28262: Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ): ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ևս բարձրագույն կրթության և գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասա

րակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրում է մասնակցելու կոմիտեի 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկմանը: Քննարկման մասին լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://hesc.am/am/1867d982866970d348043550:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն