Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է «Թումո» կենտրոն
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կր
թական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: