Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ապրիլի 3-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է պատգամավորի իրավունքներին եւ պարտականություններին, օրենսդրական գործընթացին: Նա խոսել է ՀՀ ազգային փոքրամասնությունների՝ օրենսդիրում ներկայացվածության
կարգի մասին: Ալեքսեյ Սանդիկովը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, հարե
ւան երկրների հետ հարաբերություններին, Հայաստանի անվտանգային խնդիրներին: