Ստեփանավանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մարտի 28-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները դիտելիս նկատել են, որ երկու անձինք պոկում և գողանում են տեսախցիկը:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 24 և 23 տարեկան երկու երիտասարդ:Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը: Նա ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին: Հայտնաբերվել և Ստեփանավանի քննչական բաժին է ներկայացվել նաև 24-ամյա երիտասարդը: Նա նույնպես տվել է խոստովանական ցուցմունք:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվող
ը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: