Միանգամայն անվճար․ Բարսելոնան հայացքը սևեռել է դեպի Մյունխեն .armsport.am
Չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին՝ կատալոնական «Բարսելոնան» շարունակում է կազմը լրջորեն ուժեղացնելու փորձերը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Միևնույն ժամանակ, ակումբը պատրաստ չէ ծախսել մեծ գումարներ նոր խաղացողների տրանսֆերների վրա և ուսումնասիրում է ապագա ազատ գործակալների շուկան։
El Nacional-ի հաղորդմամբ, իսպանական ակումբը նպատակ ունի պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» երկու աստղերի՝ Յոշուա Կիմիխի և Լերոյ Սանեի հետ։ Երկու գերմանացի ֆուտբոլիստներն արդեն նախապես համաձայնել են տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ նրանց հնարավորություն կընձեռվի կրկին աշխատելու մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։
Կիմիխը և Սանեն կտեղափոխվեն «Բարսելոնա» որպես ազատ գործակալներ, քանի որ նրանց պայմանագրերը «Բավարիայի» հետ ավարտվում են։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։