Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: «Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպ

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահաս...

ես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահաս...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ