Նույնիսկ Թիկնիզյանին կամ Բարինովին կարելի է վաճառել․ Բուլիկին .armsport.am

Ռուսաստանի ձմեռային տրանսֆերային պատուհանը կբացվի հունվարի 23-ին, իսկ մինչ այդ «Լոկոմոտիվը» հայտարարեց Հայաստանի մինչև 19 տարեկանների կիսապաշտպան Վադիմ Հարությունյանի ձեռքբերման մասին։ Մոսկովյան ակումբի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը Советский спорт-ին տված հարցազրույցում խոսել է թիմի տրանսֆերային գործողությունների, ինչպես նաև Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանի և Նաիր Թիկնիզյանի մասին։ — «Լոկոմոտիվը» վարձակալական հիմունքներով թիմ է հրավիրվել Էդգար Սևիկյանը։ Նա թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։ Ինսայդերների տվյալներով՝ նրա ձեռքբերման արժեքը կազմում է 4 մլն եվրո։

Արժե՞ գնել նրա ամբողջական տրանսֆերը։ — Սևիկյանի ձեռքբերման հարցը, հավանաբար, կլուծվի մրցաշրջանի վերջում։ Դա կախված կլինի նրանից, թե ինչպես նա իրեն կդրսևորի և ինչ աշխատավարձ կցանկանա։ Դրանք այնպիսի հարցեր են, որոնք պատասխան կստանան միայն առաջնության ավարտից մի քանի ամիս առաջ։ Ամեն դեպքում, «Լոկոմոտիվը» ունի լավ կազմ, և պետք է հաշվի առնել, թե ինչ նպատակներ կլինեն հաջորդ մրցաշրջանի համար։ — Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն հայտնվեց, որ «Սևիլիան» հետաքրքրված է Թիկնիզյանով։

Այդ մասին նաև հաստատել է ինքը՝ խաղացողը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ