Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին
Ապրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։ Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալ
ու բանակի բարեփոխումներին ու կերպափոխմանը վերաբերող իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ջերմ և անկաշկանդ զրույցի ավարտին Էդվարդ Ասրյանն Արման Դալլաքյանին է հանձնել խորհրդանշական նվերներ և հաջողություններ մաղթել ուսումնառության ու դրան հաջորդող պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում։