UFC. Բրազիլացի Օլիվեյրան ցանկանում է մրցել Ծառուկյան-Մախաչև զույգի հաղթողի հետ .armsport.am

Բրազիլացի UFC մարտիկ Չարլզ Օլիվեյրան հայտնել է, որ պետք է մենամարտի Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև չեմպիոնական մենամարտի հաղթողի հետ: Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում, որը կկայանա հունվարի 19-ին Լոս Անջելեսում: «Ես նույնիսկ առաջարկեցի UFC-ին դառնալ պահեստային այս մենամարտի համար:

Նրանք ասացին սպասել: Հետևաբար ես ԱՄՆ-ում եմ և սպասում եմ, թե ով կդառնա հաղթող, ում հետ ես կհանդիպեմ օկտագոնում: Երբ UFC-ն ասաց սպասել, ես մի փոքր արձակուրդ վերցրի՝ ժամանակ անցկացնելու ընտանիքիս, կնոջս և աղջկաս հետ:

Ես Դեյնա Ուայթից առաջին շարքի տոմս խնդրեցի UFC 311 մրցաշարի համար», — ասել է Օլիվեյրան Մանուկ Հակոբյանի հետ հարցազրույցում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն

Ավտոաշխարհ