Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին .armsport.am

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողացել ավարտին հասցնել «ներաձուրիների» մարզումը և բաց կթողնի «Վենեցիայի» հետ հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Sponda Nerazzurra-ն, Մխիթարյանը վաղը բուժզննում կանցնի՝ ազդրային մկանի վնասվածքի մակարդակը պարզելու համար։

Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Բոլոնիայի» հետ հանդիպումը։ Ինձագիին մնում է հուսալ, որ Մխիթարյանի ապաքինումը երկար չի տևի՝ հաշվի առնելով ծանրաբեռնված խաղացանկը, որը ներառնում է ինչպես ներքին առաջնությունը, այնպես էլ Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 20-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Վենեցիային» այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 18։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն