🎥 Երբեք մի խաղացեք ֆուտբոլ Քոնոր Մաքգրեգորի հետ, դա վտանգավոր է .armsport.am

Քոնոր Մաքգրեգորը մասնակցել է Իռլանդիայի սիրողական լիգայի խաղին՝ իր դուբլինյան Black Forge բար-սրճարանի թիմի կազմում: Թվում է, որ հանդիպման բոլոր մասնակիցները զղջացել են, որ հրավիրել են MMA-ի աստղին խաղադաշտ:

Սոցիալական ցանցերում տարածվում են խաղի կադրերը, որտեղ մարտիկը բոլորովին չի խնայում մրցակիցներին: Քոնորի ակումբը զբաղեցնում է երկրորդ տեղը Իռլանդիայի բազմաթիվ սիրողական լիգաներից մեկի մրցաշարային աղյուսակում, թիմը հաղթանակ է տարել այս մրցաշրջանում անցկացրած յոթ խաղերից չորսում:

Մաքգրեգորը մանկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, խաղացել կիսասիրողական ակումբներում, բայց ի վերջո ընտրել է մեկ այլ սպորտաձև: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ