Լոկոմոտիվի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Թիկնիզյանի հնարավոր տեղափոխությունը .armsport.am
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է թիմի առաջատար խաղացողներից մեկի հնարավոր հեռանալու մասին շրջանառվող խոսակցությունները։ — Որքա՞ն մեծ կորուստ կլինի Թիկնիզյանի հեռանալը, եթե նա տեղափոխվի «Սևիլիա»։ — Կա իրականություն, և կա վիրտուալություն՝ դրանք տարբեր բաներ են։ Այս պահին ակումբն առաջարկ չի ստացել։
Եթե հայտնվի, ակումբը կքննարկի այն։ — Նաիրի հետ զրույց եղե՞լ է: — Իհարկե, մենք խոսել ենք այն մասին, որ եթե լինի եվրոպական ակումբի կողմից կոնկրետ հետաքրքրություն, որը «Լոկոմոտիվին» կբավարարի տրանսֆերի գնի տեսանկյունից, նա կքննարկի այն և կաջակցի այդ նախաձեռնությանը։ Բայց կրկին նշեմ, որ այս պահին նման իրավիճակներ չկան։
Եթե դրանք ի հայտ գան, ապա կգործենք ըստ իրավիճակի, — Գալակտիոնովի խոսքերն է փոխանցում Матч ТВ-ն։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։