Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ապրիլի 11-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերը: Ուսանողները հետաքրքրվել են

մեր երկրի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին առնչվող հարցերով, տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությու

ններով եւ այդ պայմանագրի ստորագրման հնարավորություններով: Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական սահմանի բացման հարցին, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն ու մեր երկրի անվտանգային խնդիրներին:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն