Դանիացի նոր տաղանդ թոփ առաջնությունում․ Շտուրմի հարձակվողը կարիերան կշարունակի Ֆրանսիայում .armsport.am

Դանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Միկա Բիերեն ավստրիական «Շտուրմից» տեղափոխվել է «Մոնակո»: Այս մասին հաղորդում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

Այս մրցաշրջանում Բիերեն «Շտուրմի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarkt-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմել է 13 մլն եվրո։

Բացի ավստրիական «Շտուրմից», նա հանդես է եկել նաև «Ֆուլհեմի» և «Արսենալի» երիտասարդական թիմերում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ