«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ: «Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս համատեքստում սովորողների ֆրանսերենի իմացությունը գոհացու

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառու...

ցիչ է։ Օտար լեզուներ սովորելը հաջողության հասնելու կարևոր նախադրյալ է: Լեզու սովորելով՝ ծանոթանում ենք նաև տվյալ երկրի մշակույթին ու պատմությանը, ավանդույթներին, իսկ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ միշտ կարող ենք նոր բացահայտումներ անել»,-դպրոցականներին ուղղված խոսքում ասել է Արաքսիա Սվաջյանը։ Նա անդրադարձել է նաև Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման բարելավմանն ուղղված ծրագրերին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը ևս ողջունել է աշակերտներին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը դպրոցականները ներկայացրել են գեղեցիկ համադրմամբ:

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառու...



ԼՐԱՀՈՍ