Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար: Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով: Վիետնամերենին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 տարվա նախապատրաստական դասընթաց: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն. Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+2): Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»: Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»: Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մայիսի 5-30-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10

:00-17:00-ը, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ. +37410-59-96-46)։ Քննությունները տեղի կունենան 2025 թվականի մայիսի 30-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց: Դիմորդը կհամարվի ընդունված՝ վիետնամական կողմից համապատասխան հաստատումը ստանալուց հետո: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ (+374 10) 599-646): Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով: Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կո

ղմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն