«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունների զարգացումը, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունները հնարավոր է ներկայացնել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում: Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված նյութից, ինչպես նաև կազմակերպության կայքէջից: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը, լրացված՝ համաձայն ձևաթղթի, պետք է ու
ղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ international@escs.am) մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը: