🎥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Կառավարության ծրագրի 2024 թ. կատարողականի առնչությամբ
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի կապակցությամբ եզրափակիչ ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հետաքրքիր քննարկումների համար՝ նշելով, որ ելույթների ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր, հնչել են քննադատություններ, որոնք արժանի են կոնկրետ արձագանքի: Վարչապետի ուշադությունն են գրավել այն ելույթները, որոնցում ասվում էր, թե Կառավարությունը կենտրոնացած է կամ իրականացնում է պետության կառուցման, կայացման կամ զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ, իսկապես, պետականության կառուցումն այսօր իշխանության համար բացարձակ առաջնահերթություն է: «Բայց ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում: Մի՞թե անկախությունից 34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն: Այո՛, որովհետեւ այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլեւ նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է: Այս թեմային իրականում անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա զեկույցի քննարկման ժամանակ՝ իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի մասին իմ ելույթում: Բայց ընթացիկ քննարկումն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ թեմայի մեկ շերտի անդրադառնալու, եւս մեկ շերտ պարզաբանելու հույժ անհրաժեշտություն կա, եւ դա կապված է երրորդ հանրապետության բովանդակային էությ
ան հետ»,- նշել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: