Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա-ն պետական մասնակցությամբ ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված տրանսպորտային միջոցները շահադիտական նպատակով հափշտակելու դիտավորությամբ՝ Ն․Հ․-ին տվել է ընկերության անունից հանդես գալու լիազորագիր: Նշված լիազորագրի հիման վրա ընկերությունն իրեն վստահված՝ օրինական հիմքերով իր տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանն իրավաբանորեն հանձնված գույքի սեփականության իրավունքը փոխանցել է Կ․Ա․-ին: Այնուհետև, Կ.Ա.-ն հիշյալ տրանսպորատային միջոցների սեփականության իրավունքը փոխանցել է այլ անձանց՝ այդ կերպ ավարտին հասցնելով իրեն վստահված, պետությանը փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ 181 մլն 591 հզր ՀՀ դրամ արժողության գույքի հափշտակությունը: Կ.Ա.-ի նկատմամբ հ

արուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն