Շրջանառության մեջ է դրվում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը .banks.am
Ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:Ջերարդ Լեոն Գաֆէսճեանն ամերիկահայ հայտնի գործարար եւ բարերար է: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Գաֆէսճեանը զբաղվել է բարեգործությամբ՝ հիմնականում կենտրոնանալով Հայաստանի վրա։ Նա եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։ 1996 թ. ստեղծել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով իրագործվել են բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր։ 2009 թ. Երեւանի
Կասկադ ճարտարապետական համալիրում բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը եզակի հարթակ է՝ հանրությանը ներկայացնելու Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուի, արվեստի տարբեր ուղղությունների եւ հայտնի արվեստագետների բարձրաճաշակ ու յուրօրինակ գործերը: Հուշադրամի դիմերեսին հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողն է («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» եւ «GRATITUDE» մակագրությունները: Դարձերեսին Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերն է եւ «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը՝ (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:Տեխնիկական չափանիշներըԱնվանական արժեքը 10 000 դրամՄետաղը/հարգը ոսկի 9000Քաշը 8,6 գՏրամագիծը 22,0 մմՈրակը պրուֆԴրամաշուրթը ատամնավորԹողարկման քանակը 300 հատԹողարկման տարեթիվը 2025